Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

«Հայերի ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի Հանրապետության կործանումն է»

Մարտ 5, 2010թ. 13:20

turqiaԱդրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն Vesti.Az-ին տված հարցազրույցում իրատեսական հայացքով մեկնաբանել է Թուրքիայի ներկայիս վիճակը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի` Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման ֆոնի վրա: Այն ներկայացնում ենք թարգմանաբար.

Ամերիկյան Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը ուժեղ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, որից սթափվելը խիստ դժվար կլինի:

Պետք է նկատել, որ «սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը սրընթաց  նվազում է: Այսօր Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի համար նույն նշանակությունն ունի, ինչ, ասենք, միայն վերջերս ՆԱՏՕ-ի մեջ ընդունված երկրները:

ԱՄՆ-ն և Մոսկվան այսօր պայքարում են Հարավային Կովկասի համար, քանի որ այդտեղից ուղիղ ելք կա դեպի Իրան: Վրաստանն արդեն լիովին գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, Հայաստանը` Ռուսաստանի, Ադրբեջանը հակված է հավասարակշռության: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի համար ավելի քան շահավետ է հայամետ քաղաքականությունը` նույնիսկ ի վնաս Թուրքիայի շահերի: Միաժամանակ, ԱՄՆ-ում չեն մոռանում

ամերիկահայերի երկուսուկես միլիոն ձայների մասին: Բոլորին է հայտնի, որ հրեականից հետո Նահանգներում ամենաուժեղը հայկական լոբբին է

Ի՞նչ կարող է այս ամենին հակադրել Թուրքիան` շատ քիչ բան: Օրինակ` ամերիկացիների համար բարձրացնել «Ինջիրլիկ» ռազմաբազայի վարձակալության վճարը: Սրանով էլ նրա պատժամիջոցները կավարտվեն:

Այսօր Թուրքիան գտնվում է ֆինանսատնտեսական կործանման եզրին: Նրա արտաքին պարտքը գերազանցում է 180 միլիարդ դոլարը: Երկրի տնտեսությունը զարգացում չի ապրում, անկայուն է ներքաղաքական իրավիճակը. լուծված չի քրդական հարցը: Այս ամենը հաշվի առնելով` պետք է ասել, որ Թուրքիայի մանևրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հայերի ցեղասպանության ճանաչումից մեզ «ոչ սառն է, ոչ տաք»:

Այո, մենք գտնում ենք, որ Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բայց ի՞նչ է այդ գործընկերն արել Ադրբեջանի համար այս 20 տարիների ընթացքում: Դրա փոխարեն Անկարան մեզնից շատ բան է պահանջել: Ուշադրություն դարձրեք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին:

Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակը նաև Թուրքիային տնտեսական պահանջներ ներկայացնելն է, այսինքն` նրանից փոխհատուցում ստանալը: Իսկ այն կազմում է մոտ 200 միլիարդ դոլար: Դա նշանակում է Թուրքիայի Հանրապետության կործանում: Պետությունը կհայտարարվի սնանկ, և Թուրքիան կհանձնվի արտաքին կառավարման` կորցնելով իր պետականությունը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն