Ի՞նչ ժամկետներում Հայոց Ցեղասպանության բանաձևը քվերկության կդրվի լիագումար նիստում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ մի քանի ժամ քննարկումից հետո վավերացրեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը, որով 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեցին որպես հայերի ցեղասպանություն:
Այժմ հիմանական խնդիրն այն, է թե ինչ լուծում այն կստանա Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին, թե ի՞նչ ժամկետներում Հայոց Ցեղասպանության բանաձևը քվերկության կդրվի լիագումար նիստում, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց.
«Ստույգ ժամկետ չեմ կարող նշել։ Կարող եմ միայն ասել, որ բանաձևը կներկայացվի Կոնգրեսի ա’յս նստաշրջանում։ Իսկ այս նստաշրջանը կավարտվի 2010-ի վերջին։
Չեմ կարող ասել, մինչև ապրիլի 24-ը կներկայացվի՞, թե՞ ոչ, որովհետև մարդիկ նախ պետք է երեկվա տեղի ունեցածը մարսեն, վերլուծեն, տեսնեն ի՞նչ հավանականություններ ու հնարավորություններ կան։ Որովհետև երեկ նույնիսկ բանաձևին կողմ արտահայտված մարդը դեմ քվեարկեց, հայտարարելով, որ չի ուզում խանգարել Հայաստան-Թուրքիա բանակցություններին»
ArmAr.am












