Գլխավոր » Լրահոս

Հայաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման վարժանքներ

Մարտ 5, 2010թ. 15:58

ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման համակարգի գործունակության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ի կողմից ամեն տարի կազմակերպվում եւ անցկացվում են Ճգնաժամերի կառավարման վարժանքներ (CMX): Այս վարժանքների սցենարները ներառում են ճգնաժամերի հնարավոր լայն ասպեկտ` բնական աղետներից մինչեւ ահաբեկչություն ու պատերազմական իրավիճակ: Այս վարժանքները տեսական են եւ անց են կացվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ դաշնակից ու գործընկեր պետություններում: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Ճգնաժամերի կառավարման հերթական վարժանքն անց է կացվում 2010թ. մարտի 4-10-ը ՆԱՏՕ-ի դաշնակից եւ գործընկներ պետություններում, այդ թվում` Հայաստանում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն