Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ցնծա՞լ, թե՞ չցնծալ

Մարտ 5, 2010թ. 16:51

shaqaryan«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի վերաբերյալ որոշումից պետք չէ ցնծալ: Ցնծություն կլինի այն ժամանակ, երբ Նենսի Փելոսին այդ բանաձևը մտցնի կոնգրեսի օրակարգ»,-այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի խոսքով, սա առաջին ու ամենահեշտ քայլն էր, քանի որ բանաձևը դեռ պետք է անցնի հինգ ատյանով՝ կոնգրեսի օրակարգ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, Սենատի լիագումար նիստ, որից հետո նոր միայն կհասնի երկրի ղեկավար Օբամային:

Ա. Շաքարյանը հիշեցրեց, որ 2007-ին էլ նման բանաձև ընդունվեց՝ 27 կողմ արդյունքով, իսկ այս տարի շատ դժվարին պայմաններում հասանք բանաձևի ընդունմանը՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն