Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Դավութօղլու «Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ»

Մարտ 5, 2010թ. 13:30

davutoglujpgԹուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել է մամուլի ասուլիս` հնչեցնելու իր գնահատականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Panorama.am  կայքէջը այս պահին Դավութօղլուն պատասխանում է լրագրողների հարցերին: Թուրքական «Հաբեր 7» (Haber 7) լրատվական կայքն առանձին-առանձին նախադասություններով մեջբերել է Դավութօղլուհի ասածները, որոնք էլ ներկայացնում ենք ստորև`

– Թուրքիան ճնշման ներքո որոշում ընդունող պետություն չէ:

– Բանաձևի ընդունումից հետո մեր և կառավարությունը, և նախագահականը հաղորդագրությունն են տարածել: Մեր դիրքորոշումը հստակ է:

– Ակնհայտ է` պատմական իրադարձությունների հետ կապված որևէ հարցի քննարկում խորհրդարանում սխալ է: Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ:

– 1915 թվականին տեղի ունեցածի մասին ամենալավ իմացողը ժողովուրդն է: 1915-ին հայերի տարագրություն է եղել:

– 1915-ին Բալկաններից 2 մլն թուրք է տեղահանվել: Մենք, որպես թուրք ժողովուրդ, գիտենք վշտակցել: Սովորել ենք: Քաղաքական պատմությունից մարդասիրական շատ դասեր ենք քաղել:

– Երեկվա անլուրջ և զավեշտալի կերպով արված քվեարկությունից մեկ անգամ ևս երևաց, թե որչափ սխալ է հարցն այդ կերպ լուծելը:

– Եթե մի քվե լիներ, ասենք, մյուս կողմին օգտին, ապա պատմության ընթացքն այլ էր լինելու: Այսպես կարելի° է պատմություն քննարկել:

– 10 դար մեզ հետ միասին ապրած հայերին մենք դիտում ենք որպես մեր բարեկամներ և հարևաններ: Եթե մի կողմ դնենք վերջին քառորդ դարը, ապա մնացյալում մեր հարաբերությունները հանդուրժողականության ներքո են եղել:

– Ձեր ցանկացած միջամտությունը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

– Թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմության համագործակցության ամենածաղկուն շրջան ենք ապրում, սակայն երեկվա բանաձևի ընդունումը ցույց տվեց Ամերկայում առկա ռազմավարական տեսլականի խոտանը: Մեզ հրճվանք պատճառած 22 անդամները հենց այդ կերպ են նայել խնդրին:

– Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում մենք վճռական ենք տրամադրված:

Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն