Գլխավոր » Լրահոս

Տեղի է ունեցել բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը

Մարտ 5, 2010թ. 17:59

Այսօր տեղի է  ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 13 բարեգործական ծրագիր:

Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են`

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի կողմից իրականացվող ՙՀիմնարար գիտական գրադարան՚ ՊՈԱԿ-ի ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի գրադարանների համակարգչային ցանցի ստեղծումը:

ՙՀայկական Կարիտաս՚ բարեսիրական հաարակական կազմակերպության կողմից իրականացվող ՙՀարմարեցված տրանսպորտային միջոց ՙԱրեգակ՚ երեխաների ցերեկային կենտրոն հաճախող մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար՚ և ՙԱվստրիական Կարիտասի կողմից տրամադրված մարդասիրական բեռի բաշխում Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում՚ ծրագրերը:

ՙԱռաքելություն Արևելք՚ միջազգային օգնության հայասատանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ՙԱջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրին, փուլ 1՚ ծրագիրը:

ՙՍեյվ դը չիլդռեն ֆեդեռեյշն, ինկ.՚ ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ՙՄիավորվենք հանուն երեխաների ապագայի՚ ծրագիրը, որի նպատակն է աջակցել տեղական և կենտրոնական  կառավարման և ինքնակառավարման մարմիններին, համայնքային հաստատություններին հայտնաբերելու, կանխելու եւ համարժեք լուծում տալու հաստատություններում գտնվող երեխաների պաշտպանության հետ առնչվող խնդիրներին:

ՙՎորլդ վիժն ինթերնեյշնլ՚ միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող ՙՎորլդ վիժն ինթերնեյշնլ՚ միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի հովանավորության՚ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել հնարավորություններ Հայաստանի երեխաների համար շփվելու եւ ճանաչելու այլ երկրներում ապրող մարդկանց, ինչպես նաեւ հավելյալ ռեսուրսներ հայթայթելու Հայաստանի խոցելի համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար ու ՙԲարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում առողջապահական հաստատություններին՚ ծրագիրը:

ՙԾանր հիվանդ երեխաների տնային խնամքի ՙԳայուշ՚ ասոցիացիա՚ բարեգործական հասարակական կազմակերպության կողմից  իրականացվող ՙՏնային հոսպիս ծառայություն՚ ծրագիրը:

ՙՉքավոր երեխաների աջակցության ակցիա՚ հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ՙՀայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին համայնքի նախադպրոցական կրթության աջակցություն՚  ծրագիրը:

ՙՕթեւան՚ երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՙԵրեւան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի 10/2 շենք հասցեում գտնվող հանրակացարանի սանհանգույցների վերանորոգում՚  ծրագիրը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրա¬կանացվող ՙՀայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի N 5 միջնակարգ դպրոցի մասնակի կահավորում՚, ՙՀայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի միջնակարգ դպրոցի մասնակի կահավորում՚ եւ ՙՀայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մանկապարտեզի ցանկապատում՚ ծրագրերը:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են  նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական  բեռների ներմուծման ծրագրեր:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն