Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան.«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախությամբ է մասնակցում երիտասարդ մասնագետների զարգացման գործին»

Մարտ 5, 2010թ. 20:11

ՎիվաՍել- ՄՏՍ-ը հայտարաարում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպած մեկշաբաթյաyirikyan ինտերակտիվ դասընթացի ավարտի մասին: Նախաձեռնության նպատակն էր  լրացնել կոմերցիոն ուսմունքի և շուկայի պահանջի միջև գոյություն ունեցող բացը`այդ կերպ աջակցելով Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգին:

Կոմերցիոն վարչությունը հերթական շոշափելի քայլով շարունակում է տարածել կարևոր այն առաքելությունը, որը տևական ժամանակ Հայաստանի և սփյուռքի ուսանողների համար իրականացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հինգ օր անընդմեջ` մարտի 1-ից մինչև մարտի 5-ը, կոմերցիոն վարչության վաճառքների, մարքեթինգի և հաղորդակցման բաժինների ներկայացուցիչներն ինտերակտիվ դասընթացներ անցկացրեցին հայաստանյան բուհերի ուսանողների համար` հետևյալ ուսմունքների և կիրառական գիտությունների կիրառման մոտեցումների և գաղափարախոսության վերաբերյալ. ռազմավարական մարքեթինգի կառավարում, մարքեթինգային ուսումնասիրություններ, հետվճարային և կանխավճարային ապրանքների մշակում, ապրանքների և ծառայությունների գովազդ և խթանում, կորպորատիվ վաճառք, առաքման ուղիներ և աշխատանք` հատուկ հաճախորդների հետ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսություն և կիրառում, հասարակության հետ կապեր, մասնավորապես` կորպորատիվ հաղորդակցություն և հեղինակությա  կառավարում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգին` հատուկ ուշադրություն դարձնելով ինտեգրված մարքեթինգային հաղորդակցմանը:

Դասախոսները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժինների մասնագետները, անցկացրեցին ինտերակտիվ դասընթացներ` օգտագործելով գործնական օրինակներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից: Ուսանողները մասնակցեցին նախօրեին անցկացրած հետազոտությունների արդյունքների վրա հիմնված ապրանքների ստեղծման գործընթացին: Մարթեքինգի մասնագետների օգնությամբ ուսանողները ստեղծեցին հատուկ` ՙՈւսանող՚ սակագնային փաթեթը:

Ուսանողներին ավարտական վկայականներ հանձնելու արարողության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Բոլոր  գործատուներն անխտիր ցանկանում են, որ իրենց մոտ աշխատեն բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում հմտություններ ունեցող մարդիկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախությամբ է մասնակցում երիտասարդ մասնագետների զարգացման գործին` սկսելով ներդրումներ կատարել բարձր կուրսի ուսանողների կրթության ոլորտում: Ապագայում, երբ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ավելի զարգացած լինեն, կսկսվի ավելի շատ զգացվել տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների պահանջարկը, ովքեր և կդառնան գործարարության ոլորտում ապագայի առաջնորդներ»:

Ուսանողները բարձր` 8-10 բալով (առավելագույնը 10), գնահատեցին բոլոր դասընթացները: Նրանք հանդես եկան խնդրանքով` կազմակերպել այլ դասընթացներ կառավարման, որակի կառավարման և մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև էկոնոմիկայի բնագավառներում:

Կոմերցիոն դասընթացների հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայաստանյան բուհերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի կիրառական գիտությունների գործնական գիտելիքներ ձեռք բերելու յուրահատուկ կենտրոնի հեղինակություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն