Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարին

Մարտ 6, 2010թ. 11:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել է հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել է Արցախի դերը համայն հայության համախմբման գործում:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում մեծ տեղ են հատկացնում հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների  զարգացմանը եւ Արցախի շենացմանը նրանց մասնակից դարձնելուն: Նախագահը բարձր է գնահատել սփյուռքի նախարարության դերը աշխարհասփյուռ հայության հետ կապերի ամրապնդման հարցում:

ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն