Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մ. Գորբաչով. «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այլևս չի կարող լինել»

Մարտ 6, 2010թ. 11:40

gorbachev_michailԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ 80-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը աղետալի վիճակում էր գտնվում. Ադրբեջանի իշխանությունները բացարձակ ուշադրություն չէին դարձնում իր կազմում ինքնավարության կարգավիճակ ունեցող մարզին, ոչինչ չէին անում բնակչության ծայրաստիճան վատ վիճակն ինչ-որ կերպ բարելավելու համար։

«Իրականում իրավիճակը Ղարաբաղում անտանելի էր, և իշխանությունները դրան որևէ ուշադրություն չէին դարձնում։ Վիճակն այնպիսին էր, որ նույնիսկ Հայաստանի հետ հեռախոսակապ չկար։ Ղարաբաղը ոչ մի տեղից ֆինանսավորում չէր ստանում»,-ասել է Մ. Գորբաչովը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` ԽՍՀՄ նախկին նախագահը նշել է, որ նման հակամարտությունների դեպքում հաղթողներ չեն լինում. «Խնդիրը լուծելու միակ ճանապարհն այն է, որ կողմերն ուղղակի պայմանավորվեն, համաձայնության գան։ Այն ժամանակ՝ 80-ականների վերջին, մենք ինչ-որ կերպ կարող էինք լուծել Ղարաբաղի խնդիրը։ Օրինակ` ես առաջարկեցի Ղարաբաղին հանրապետության կարգավիճակ տալ։ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը, եթե չեմ սխալվում՝ Վեզիրովը, պատրաստ էր համաձայնել այդ առաջարկին, բայց հետո չստացվեց։ Այդ ժամանակ գուցեև հնարավոր էր խնդիրը կարգավորել։ Բայց հիմա արդեն անհնարին է պատկերացնել, որ Ղարաբաղը նորից Ադրբեջանի կազմում լինի»,- ասել է Մ. Գորբաչովը։

Անդրադառնալով ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին` նա նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Ղարաբաղում նորից պատերազմ սկսվի։ Խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Պատերազմը պետք է բացառել, հակառակ դեպքում՝ այդ պատերազմում կներքաշվեն մի շարք գերտերություններ։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն