«Թախտին նստած, սպասելով բախտին, չես կարող առաջ գնալ, չես կարող հաջողություն ունենալ»,-ասել է Էդ.Նալբանդյանըլ
ՀՀ Հանրային Հեռուստատեսության լրագրողի հարցին, թե ամիսներ շարունակ որոշ հայկական քաղաքական ուժեր մեղադրել են ՀՀ ԱԳ նախարարին` արձանագրություններում առկա նախապայմանները չտեսնելու մեջ, նաև պահանջում էին նախարարի հրաժարականը.«Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին, դա չի՞ խանգարել Ձեր աշխատանքին». ԱԳ Նախարարն ասել է.« Ընդհանրապես որեւէ գործողություն բերում է նաեւ հակազդեցության: Պասիվությունն է, գործողության բացակայությունն է, որ նվազ հակազդեցություն է ունենում, կամ ընդհանրապես չի ունենում: Քննադատության բացակայությունը նորմալ երևույթ չէ: Իհարկե եթե քննադատությունը հիմնավորված է, կառուցողական է, ապա բնական է, որ անպայման պետք է հաշվի առնել եւ ինքս էլ միշտ նկատի եմ առնում: Բայց մեկ-մեկ պատահում է, որ քննադատությունը ոչ միայն հիմնավորված չէ, այլեւ առարկայական չէ: Եվ նաեւ պատահում է այլ նպատակներ է հետապնդում: Գիտեք, երբ որ քննադատում են, ասում են, որ լավ չի բանակցվել կամ լավ չեն ձեւակերպվել պայմանագրերը, եւ ասում են նրանք, ովքեր երբեւէ չեն բանակցել եւ երբեւէ չեն կնքել որեւէ պայմանագիր, ապա առնվազն դա տարօրինակ է:
Դեռ Հին Հռոմում էին ասում, որ մարդկանց մեկ հինգերորդը ընդհանրապես ամեն ինչ քննադատում է, եւ այդ քննադատող մասը ամենաաղմկողն է: Մյուս կողմում` լուռ մեծամասնությունն է:
Եթե ղեկավարությունը, որը պատասխանատվություն է կրում իր ժողովրդի ապագայի համար, եւ գիտակցում է, որ ձեռնարկվող քայլերը ճիշտ են, չի կարող չգնալ այդ քայլերին միան այն պատճառով, որ ինչ-որ քննադատություններ կհնչեն: Սպասողական կեցվածքով կամ թախտին նստելով, սպասելով բախտին, չես կարող առաջ գնալ, չես կարող հաջողություն ունենալ եւ իհարկե, եթե ցանկանում ես ինչ-որ նպատակների հասնել, ինչ-որ հարցեր լուծել, ուրեմն պետք է նախաձեռնողական լինել:
Հայ-թուրքական կարգավորման գործընթացում մենք ենք եղել նախաձեռնողը, թուրքերը միշտ պատասխանող են եղել, մենք ենք քայլեր արել, եւ հիմա էլ թուրքական կողմից է սպասվում արձագանքը: Հուսով ենք, որ այդ արձագանքը արհեստական պատրվակների զոհ չի դառնա ու կլինի դրական»:
ArmAr.am












