Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սփյուռքի նախարարությունը մտադիր է Արցախի Հանրապետությունն ընդգրկել իր բոլոր միջոցառումներում

Մարտ 6, 2010թ. 13:10

lxhՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Հրանուշ Հակոբյանին մարտի 5-ին  ընդունել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հանդիպմանը քննարկվել են հնարավոր համագործակցության հարցեր:  Սփյուռքի նախարարությունը մտադիր է Արցախն ընդգրկել իր բոլոր միջոցառումներում: Դրանցից  նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորում է Արցախի մասնակցությունը «Արի տուն» ծրագրին:

Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արցախցի արվեստագետներն ու մշակութային գործիչները մասնակցելու են ՙ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: Հրանուշ Հակոբյանը առաջարկեց հանձնախումբ ստեղծել, որը և ձևավորելու է փառատոնի արցախյան խումբը: Հանդիպմանը ներկա ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը տեղեկացրեց, որ նախարարությունն այս օրերին պատրաստվում է Լիբանանում ներկայացնել Արցախի մշակույթը: Մեր համույթներին Հայաստանի Սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել:

Սփյուռքի նախարարը  պատրաստակամություն հայտնեց նաև աջակցելու Ստեփանակերտի դրամթատրոնի շենքի վերակառուցման ծրագրին:

Նախարարությունը կոչով կդիմի բոլոր մշակութային օջախներին` առաջարկելով մեկ համերգ, մեկ ցուցահանդես, մեկ ներկայացում նվիրել Ստեփանակերտի թատրոնին:

Նախարարությունը ծրագրեր կիրականացնի տեղեկատվական դաշտում` գաղթօջախները ներգրավելով համապատասխան միջոցառումներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց  այս տարի  լրագրողների համաժողովի մեկնարկը տալ Ստեփանակերտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսության զարգացմանը, առանձին բարերարների կողմից իրականացվող ծրագրերին, հայրենադարձությանն, ինչպես նաև վերաբնակեցմանն առնչվող հարցեր:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն