«Դիվանագետ դառնալու համար առաջին հերթին պետք է նվիրվածություն Հայրենիքին»
«Արտգործնախարարությունը, ինչպես որ այլ կառույցներ, միշտ էլ կատարելագործման կարիք ունեն: Մի քանի շաբաթ առաջ ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխությունների իրականացման մասին: Մենք նաեւ նախաձեռնել ենք որոշ փոփոխություններ դիվանագիտական ծառայության օրենքում: Չնայած ֆինանսական ճգնաժամի դժվարություններին, մենք մտադիր ենք բացել նոր դեսպանություններ, արդեն այս տարվա ընթացքում մի շարք երկրներում նոր դեսպանություններ են բացվելու: Չնայած նույն դժվարություններին, մենք հիմնեցինք դիվանագիտական ակադեմիան: Այդ հարցերը Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում էին եւ նրա աջակցությամբ հնարավոր եղավ այս բոլոր քայլերը անել`չնայած դժվարություններին», ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նախարարը նաև ասել է, թե դիվանագետ դառնալու համար առաջին հերթին պետք է նվիրվածություն իր Հայրենիքին, լայնահայացություն, գիտելիքներ, լեզուների իմացություն, կոնտակտներ հաստատելու կարողություն, վերլուծական ունակություններ. «Այս շարքը կարելի է շարունակել: Սակայն ամենակարեւորն այն է, որ դա արյան մեջ պետք է լինի»:
ArmAr.am












