Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը

Մարտ 8, 2010թ. 11:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ, որում ասված է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ դիմում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին և գործընկերուհիներին` առանձնահատուկ գնահատանքի ու մեծարանքի խոսք հղելով նրանց: Սրտանց և սիրով շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ կանայք, գարնանային հիասքանչ տոնի կապակցությամբ:

Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը: Պատմության ամենածանր պահերին անգամ կանայք յուրօրինակ ապավեն են դարձել, հույս ու հավատ ներշնչել մեր ժողովրդին: Այսօր դժվար է գտնել որևէ բնագավառ, որտեղ չզգացվի կանանց նրբաճաշակ և քնքուշ ներկայությունը, նրանց գործունեության աներկբա հետքը:

Հայաստանի կանայք պատվով շարունակում են կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել: Շարունակում են անվիճելի նպաստ բերել մեր արժեքները, կարելիի ու անկարելիի մասին, ընտանիքի, օջախի մասին պատկերացումներն ամրապնդելու և զավակներին փոխանցելու գործին:

Սիրելի´ կանայք,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Թո՛ղ սերը, ջերմությունն ու երջանկությունը միշտ լինեն ձեր ուղեկիցը»:

Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն