Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվն աճում է
Մարտ 9, 2010թ. 10:00
Թուրքիայի արևելքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 57-ի, շուրջ 70 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
6,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժին գրեթե ամբողջ օրվա ընթացքում հետևել են ստորգետնյա ցնցումներ: Այս մասին հայտնում է ՌԲԿ.ռու-ն:
Մի քանի րոպեների ընթացքում հողին են հավասարվել 6 թուրքական գյուղեր: Երկրի իշխանությունները շարունակում են ողջ մնացած մարդկանց որոնողական աշխատանքները:












