ԵԱՀԿ ԽՎ նախագահը ժամանում է Կովկաս
Մարտ 9, 2010թ. 09:45
Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի եւ այդ կազմակերպության Ղարաբաղի հարցով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հարավային Կովկաս: Նրանք կժամանեն Թբիլիսի, Երեւան եւ Բաքու:
Սոարեշը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Ղարաբաղի կարգավորման համաձայնագիրը սեղանին է, եւ քաղաքական կամք է պետք այն կյանքի կոչելու համար:












