Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել Հայաստանից

Մարտ 9, 2010թ. 11:12

c0f795474a8476031b657691ef6047c9Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը:

Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում չի քննարկվել ու չի ընդունվել, եւ ամոթ է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրների խորհրդարաններն են քննարկում դա, եւ ոչ թե Թուրքիան։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23-22 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն