ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը հանդիպեց Աբու Դաբիի թագաժառանգին
Մարտ 9, 2010թ. 11:24
Ս.թ. մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունից:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ս.թ. հունվարին Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում դեսպանը թագաժառանգին փոխանցեց նաեւ փոխվարչապետի շնորհակալական նամակը եւ Երեւան այցելելու հրավերը:
ArmAr.am












