Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունը գրական հերթական հանդիպումն էր կազմակերպել
Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) գրական հերթական հանդիպումը, հինգշաբթի, 2010 մարտի 4-ին «Գլենդելի Հանրային Գրադարանի դահլիճում, նվիրված էր գրող Վիկտորիա Սանասարյանի նորահրատարակ գրքերի՝ «Մահ հավերժության մեջ» պոեմի, և «Տիբետի առեղծվածը» վիպակի շնորհանդեսին:
Այս մասին ArmAr.am-ի տեղեկացնում են Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունից:
Գրականագետ Էմմա Ումրոյանը հանգամանորեն ներկայացրեց հեղինակի հիշյալ հատորները, այլև հեղինակի հրատարակած արձակ ու բանաստեղծական գրականությունը: Վ. Սանասարյանը գրական ստեղծագործական ընտիր ճաշակով օժտված հեղինակ է, բնամտային ընդարձակ հետաքրքրություններով նա գրում է հայրենական ու սփյուռյան թեմաներով, իրապաշտական հանգանակով է արժեցնում իր գրական անհատականությունը: Հնչեցին գրչընկերների գնահատական ու մաղթանքների խոսքեր: Վերջում հեղինակը իր շնորհակալությունը հայտնեց:
ԿՀԳՄի հերթական հաջորդ գրական երեկոն տեղի կունենա ամսվա առաջին հինգշաբթի, 2010 ապրիլի 1ին, ժամի 5ից 6ը ընդունելություն և ընկերական զրույց. ժամի 6ից 8ը ազատ ամբիոն, երբ ելույթ կունենան գրողները Մեծ Եղեռնի, 20րդ դարի առաջին ցեղասպանության բնամիտով, թեմայով սեփական ստեղծագործություններրի ընթերցումով:
Ապրիլի 23ի երեկոյան, ժամի 5ին, ԿՀԳՄը կկատարի ծաղկամատույց Գլենդելի Սբ. Աստվածածին Եկեղեցու բակում գտնվող Ղողանջ Ոգեկոչման Խաչքարին: Գրողները կընթերցեն Հայոց Մեծ Եղեռնի Ցեղասպանությանը զոհ գնացած գրողների ստեղծագործությունները, կհնչեցնեն նահատակների անմեռ խոսքը:
ArmAr.am
Թեգեր` գրական հանդիպում, գրականագետ Էմմա Ումրոյան, գրող Վիկտորիա Սանասարյան, Կալիֆորնիայի Հայ Գրողների Միություն












