Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Արտակ Զաքարյան. «Ցեղասպանությունների դեմ դատապարտողական քաղաքականություն որդեգրելու ճանապարհըէ Հայոց Ցեղասպանության ճանաչումն է»

Մարտ 9, 2010թ. 14:34

ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանն ու քվերակությանը,34985 ինչպես հայտնի է, ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

«Հենակետ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը ներկայացրին տեղի ունեցածը։

Արտակ Զարքարյանն ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման խնդիրը պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ տարբեր մեկնաբանություններ հնչեցին, թե՝ բանաձևի ընդունումն ի՞նչ ազդեցություն կունենա Հարավ Կովկասում Թուրքիայի դերակատարման, թուրք-ամերիկյան հետագա զարգացումների վրա։ Ինչպես նշեց պատգամավորը, շատ կոնգրեսականներ նշել են, որ չի բացառվում, որ բանաձևի ընդունումը որոշակի բացասական ազդեցություն ունենա ինչպես տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման, այնպես էլ՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման վրա։ Սակայն, սրան զուգահեռ բազմաթիվ կոգրեսականներ այդ փաստարկներին դեմ հանդես գալով, նշել են, որ ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց Ցեղասպանության, դատապարտման խնդիրը ԱՄՆ քաղաքական օրակարգում պահելը որևէ կերպ պետք չէ կապել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ թուրք-ամերիկյան հարաբերություններում որոշակի խոչընդոտներ տեսնելու հետ. «Որովհետև սա նմանատիպ բացասական երևույթները հետագայում մերժելու և Ցեղասպանությունների դեմ դատապարտողական քաղաքականություն որդեգրելու համար կարևոր նախապայաման է»,- շեշտեց  Արտակ Զաքարյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն