Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ժիրայր Սեֆիլյան. «Արցախի խնդրի լուծման հիմքը տեսնում ենք այսօրվա ստատուս-քվոյի սահմաններում»

Մարտ 9, 2010թ. 15:07

a-9514-b«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմամբ, Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը  երբեք չի գործելու ընդդեմ որևէ ուժի, առավել ևս ընդդիմադիր միավորի կամ գործչի: Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք` պառակտման ուղիով:

Խոսելով արցախյան հիմնախնդրից, Ժիրայր Սեֆիլյանը շեշտադրեց մի կարևոր հանգամանք. «Մենք շատ կարևորում ենք Արցախի խնդիրը և նրա հետ կապված լուծման մեր պատկերացումը հետևյալն է: Կարծում եմ մենք գտել ենք ինչոր եզր, որի շուրջ պետք է համախմբվեն, անկախ իզմերից, քաղաքական գործիչները: Այս հարցում մենք չենք ցանկանում ընդգծված դիրքերից խոսել, սակայն շատ ենք կարևորում Արցախի խնդրի լուծման հիմքը տեսնել հաստատված այսօրվա ստատուսքվոյի սահմաններում, այսինքն մեր շարժման մասնակից կարող են լինել այն մարդիկ, ովքեր այս մտքի հետ են համամիտ: Նրանք, ովքեր, որ կողմնակից չեն ինչոր զիջումների, միայն նրանք կարող են դառնալ Սարդարապատ շարժման մասնակից»:

Ինչպես նկատում է Ժ.Սեֆիլյանը, մյուս կարևոր խնդիրը  հայ-թուրքական հարաբերություններն են.« Անձնապես ես և նաև իմ գործընկերները ունենք մեր մոտեցումները այս խնդրի շուրջ, սակայն այսօր մենք պարտավոր ենք մեր անձնական կարծիքները, և առկա հանգամանքները մի կողմ թողնել և փորձել ընդհանուր հայտարար գտնել, որպեսզի կարողանանք հավաքական դարձնել առաջին հերթին մեր միտքը: Մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք չենք ձևավորել, չենք ստեղծել պետություն, պետականություն, որևէ մի հարաբերության, երկխոսության մասին խոսել, մենք համարում ենք անիմաստ»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն