Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Արտակ Զաքարյան.«Գալու է ժամանակը և ԱՄՆ-ը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու է»

Մարտ 9, 2010թ. 15:17

ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, անմիջապես հաջորդ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իրենք ջանքեր կգործադրեն, որպեսզի այդ բանաձևը Կոնգրեսի Լիագումար նիստում քվերակության չդրվի։

«Ինչպե՞ս կմեկնաբանեք Քլինթոնի այս հայտարարությունը, բացի այդ հնարավո՞ր է, որ Օբաման «վետտո» դնի այս բանաձևի վրա՝ դրանով փակելով դեպի լիագումար նիստ բոլոր ճանապարհները», պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին, Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ Քլինթոնի այդ հայտարարությունը խնդրի շուրջ ԱՄՆ գործադիր իշխանության մոտեցման արտահայտությունն էր։ Սակայն, չնայած դրան, պատգամավորի կարծիքով՝ Կոնգրեսի լիագումար նիստում Ցեղասպանության բանաձևի քվեարկության խնդրի շուրջ հնարավորությունները հավասար են. «Դա բազմաթիվ գործընթացների հետ է կապված։ Որպեսզի ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն այս հարցում,  որպես հնարվոր ազդեցություն, շարուակություն ստանա, Թուրքիայի Հանրապետությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հայ-թուրքական արձանագրության վավերացման գործընթացին շատ ավելի լուրջ պետք է մոտենա»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Պատգամավորն ընդգծեց նաև, որ կոգրեսականներից որևէ մեկը, նույնիսկ դեմ արտահայտվածները, չէին ժխտում, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն.« Գալու է ժամանակը և ԱՄՆ-ը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու է։ Գուցե այսօր չի այդ ժամանակը, գուցե վաղը չի, բայց միևնույն է այդ ժամանակը գալու է»։- ընդգծեց Արտակ Զաքարյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն