Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին
Ս.թ. մարտի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես կարեւորվեց Լիբանանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Նաբիհ Բըրրին ջերմությամբ հիշեց 90-ական թվականների վերջին Հայաստան կատարած իր այցը եւ ընդգծեց, որ Լիբանանը ունի հատուկ բարեկամական վերաբերմունք Հայաստանի եւ Լիբանանում բնակվող հայ համայնքի հանդեպ:
Լիբանանի խորհրդարանի նախագահի խնդրանքով Աշոտ Քոչարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող վերջին զարգացումները:
ArmAr.am












