Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգապետի եւ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Մարտ 9, 2010թ. 16:20
Ս. թ. մարտի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը այցելեց Հալեպ, որտեղ առանձին հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի եւ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ս.թ. մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հալեպ այցելության հետ կապված հարցեր:












