Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Իտալահայ գրող Անտոնիա Արսլանը պարգեւատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Մարտ 9, 2010թ. 17:09

Antonia Arslan awarded with gold medalՍ.թ. մարտի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ  մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր տիկին Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը, որին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը:

Մեդալի հանձնման արարողությանը   ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը եւ անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես կարևորեց նրա մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում:

Ի պատասխան տիկին Արսլանը, մեծ գոհունակությամբ եւ  երախտագիտությամբ ընդունելով Ոսկե մեդալը, նշեց որ լինելով բազմաթիվ    մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Pemio P.E.N., Premio Manzoni և այլն), առաջին անգամն է, որ արժանանում է  Հայաստանի կառավարության պարգևի:

Միջոցառմանը ներկա գտնվեցին գրողներ, դասախոսներ, արվեստագետներ, այդ թվում Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) վեպի վրա հիմնված   համանուն ֆիլմի հեղինակներից` Պաոլո Տավիանին, ինչպես նաև իտալահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն