Լեհաստանի վարչապետը կայցելի Հայաստան
Մարտ 9, 2010թ. 17:22
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:












