Թուրքիայի- Վաշինգտոն խաղը շարունակում է
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանության
մասին բանաձեւի ընդունումից հետո Անկարան Վաշինգտոնից սպասում է համարժեք պատասխան:
Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ մինչեւ Վաշինգտոնից պատասխան չլինի, Թուրքիայի դեսպանը Միացյալ Նահանգներ չի վերադառնա:
Ըստ թուրքական հեռուստաալիքների՝ Թուրքիայի արտգործնախարարությունում ընթանում են բարձր մակարդակի խորհրդակցություններ, որոնց մասնակցում է նաեւ հետ կանչված դեսպան Նամիկ Թանը:
Թուրք դիվանագետները քննարկում են Միացյալ Նահանգներ առաջիկայում ծրագրված բարձր մակարդակի այցելությունների հետաձգման եւ Վաշինգտոն Թուրքիայի դեսպանի վերադարձի հարցը: Նամիք Թանը, հնարավոր է, Միացյալ նահանգներ չվերադառնա մինչեւ ապրիլի 24- ը:












