Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ցեղասպանություն

Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանությունների ժխտման քաղաքականության հակազդման վերաբերյալ միջոցառում

Մարտ 9, 2010թ. 18:03

Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի վրա և նշել է, որ խորհրդային իշխանությունների և միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետև վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի: Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների և զանգվածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն