Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Լենմարկեր. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշում կայացնելու պահ է

Մարտ 9, 2010թ. 18:06

600ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակն ինքը գնահատում է որպես որոշում կայացնելու ժամանակահատված:

Ըստ ԱՊԱ գործակալության՝ Լենմարկերն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է ձգտեն հասնել համաձայնության` հաշվի առնելով առկա հնարավորությունները:

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիից սկսվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժաողովի նախագահ Ժոաո Սուարեշի գլխավորած պատվիրակության այցը հարավկովկասյան տարածաշրջան:Կազմակերպության ներկայացուցիչները վաղը կժամանեն Հայաստան։ Տարածաշրջանային այցը պատվիրակությունը կավարտի Ադրբեջանում։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն