Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը դյուրին չէ
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն ավելի դյուրին է, քան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման. Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ժողովուրդների հետ շփումներ կա, պատերազմի սպառնալիք չկա, արտաքին քաղաքականության հարցերում իր շահերն ունի:
Այս մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը:
Այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կնպաստի՞ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, նա պատասխանեց. «Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով Թուրքիային հանեինք թունավոր եռանկյունու միջից, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խնդրի վրա դրական ազդեցություն կունենա: Թուրքիան դեսպանատուն կունենար և Հայաստանում, և Ադրբեջանում, թեև մի քիչ էլի ավելի բարյացկամ կլիներ Բաքվի նկատմամբ, բայց մահաբեր եռանկյունին կդադարեր գոյություն ունենալ»:
Թոմաս դե Վաալը կարծում է, որ Թուրքիան կարող է ներգրաված լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում այնքանով, որքանով կողմերը դա ցանկանան, թեև կարողանում է անուղղակիորեն ներգրաված լինել:
«Հայ-թուրքական մերձեցումը կդառնա դրական զարգացումների կատալիզատոր, որը բնականաբար դեռ չի եղել Թուրքիայի կողմից առաջ քաշվող տարաբնույթ պատճառների հետևանքով. Թուրքիան ներքաղաքական կամ այլ գործոններից դրդված ուզում է ավելի ուժեղ դերակատարում ունենալու այս հարցում: Չեմ կարծում, որ կներգրավի բանակցություններում, քանի որ պրոբլեմների կհանդիպի, բայց երկարաժամկետ հատվածում հիմնարար դինամիկան մնալու է նույնը»,- ասաց բրիտանացի լրագրողը:
ArmAr.am












