Մեծ պասն այսօր կիսվում է
Մարտ 10, 2010թ. 10:20
Այսօր Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով տոն է` Միջինք:
Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի:
Ինչպես հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը, Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը:
Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
ArmAr.am












