Դենիզ Բայքալ. .«Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել»
Թուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ:
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ»:
Թուրք ընդդիմադիր գործիչը հիշեցրել է.«Դեռ 116 տարի առաջ ամերիկացիներն օսմանցիներին մեղադրել են Էրզրումում կոտորածներ կազմակերպելու մեջ և ընդունել կատարվածը դատապարտող համապատասխան բանաձև»: Ապա հավելել.
«1920-ից մինչև 1975 թվականն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել: Տարիներ անց` 1975 թվականին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աշխուժացավ: Սենատը մերժեց:
Բայքալը ներկաներին հիշեցրել է. «ԱՍԱԼԱ»-ի հանգամանքը պատրվակ բերելով` 1984-ին բանաձևը դարձյալ հանվեց օրակարգից: 1985-ին նորից օրակարգ բերվեց և 1987-ին մերժվեց: 3 տարի անց` 1990 թվականին, Ծոցի պատերազմի պատճառով հայկական բանաձևը դարձյալ մի կողմ թողնվեց: 2000 թվականին այդ բանաձևը Թուրքիայի միջամտության և Քլինթոնի նախաձեռնության արդյուքնում հետ կանչվեց: 2007-ին նոր օրինագիծ կազմվեց և օրակարգ բերվեց, բայց Բուշի ջանքերով այն չներկայացվեց Պալատի լիագումար նիստ»: Թուրք ընդդիմադիր գործիչը եզրակացրել է, թե 116 տարի շարունակ Միացյալ Նահանգների Կոնգրեսը անընդհատ մեղադրում է թուրքերին:
ArmAr.am












