Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Սերժ Սարգսյանը պարգևատրել է աշխարհահռչակ նկարիչին ու կինոգործիչին

Մարտ 10, 2010թ. 14:35

KAR_0177-Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի ՍԵՄԵՐՋՅԱՆԻՆ (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանգրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո ԳՈՒԵՐԱՆ պարգևատրվել է Պատվո շքանշանով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն