Գլխավոր » Լրահոս

Արթուր Բաղդասարյան.« Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար»

Մարտ 10, 2010թ. 16:12

p1Մարտի 10-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ  զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր:

Ալեքսանդր Մանիլովը ներկայացրել է Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը, գործող նորմատիվ-իրավական դաշտը: Նա կարեւորել է սահմանային անվտանգության ապահովման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, ինչպես նաեւ` օգտագործել առկա փորձը Հայաստանում բարեփոխումների իրականացման ընթացքում:

Ալեքսանդր Մանիլովն Ա. Բաղդասարյանին է հանձնել սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի որոշմամբ սահմանների անվտանգության խնդիրներին մեծ ուշադրություն հատկացնելու համար նրան շնորհված մեդալը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն