Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Հայ խաղաղապահները Աֆղանստանում

Մարտ 10, 2010թ. 16:40

afgan-2010-03-09-c2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը:

Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը:

Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` Աֆղանստանում տեղակայված Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությամբ գործող Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի կազմում: Անցած երեք շաբաթների ընթացքում զորախմբի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն