Թուրքիան միջուկային վառելիք կգնի Ռուսաստանից
Մարտ 10, 2010թ. 16:48
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը տեղեկացրել է այս երկրի առաջին ատոմային էլեկտրակայանի համար Ռուսաստանից միջուկային վառելիք գնելու մտադրության մասին:
«Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են ինչպես ատոմակայանի շինարարության, այնպես էլ վառելիք գնելու շուրջ»,- ասել է նախարարը:
Ըստ նրա` միայն 5 երկրներ` Մեծ Բրիտանիան, Միացյալ Hահանգները, Ռուսաստանը, Չինաստանն ու Ֆրանսիան ունեն ուրան հարստացնելու իրավունք: Թաներ Յըլդըզի խոսքով` նշված երկրները պետք է միջուկային վառելիք մատակարարեն այն պետություններին, որոնք ցանկանում են ատոմակայաններ ունենալ: Թուրքիայի առաջին ատոմային կայանը կառուցվելու է Մերսինում` Միջերկրական ծովի ափին:
ArmAr.am












