Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կարինե Դանիելյան. «Մայրաքաղաքը էկոլոգիապես ծանր վիճակում է»

Մարտ 10, 2010թ. 16:58

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի հավաստմամբ, Հայաստանում տարբեր հարթություններով են ընթանում:

Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Կ. Դանիելյանը, Հայաստանում մի ձեռքով ստորագրում են բոլոր համաձայնագրերն ու պարտավորությունները, մյուսով` շատ հարցերում հակառակ ուղղությունն են առաջ տանում:

«Այս տարի «Ռիո + 20» գործընթացի վերաբերյալ մենք պետք է հորդորենք մեր կառավարությանը ավելի ակտիվ լինել: Ես կարող եմ, որպես օրինակ նշել «Ռիո+10»-ը, որի շրջանակներում պետք է երկրները ներկայացնեին բնապաhպանության ոլորտում կատարած իրենց աշխատանքները, մեկ տարի մեր իշխանական կառույցները բացարձակ չէին պատասխանում ՄԱԿ-ի հարցումներին»,-ասաց Կ. Դանիելյանն ու հիշեցրեց, որ այդպիսով Հայաստանը հայտնվել էր ՄԱԿ-ի «սև ցուցակում»:

«Ռիո+10»-ի պատմությունը, նրա հավաստմամբ վերջացել է նրանով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քարուղարությունը դիմել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նամակով, որ իրենք տեղեկացնեին կատարվող գործընթացների մասին, մինչև կառավարության` գործընթացին միանալը:

Մայրաքաղաքը` բնապահպանի հավաստմամբ, էկոլոգիապես ծանր վիճակում է: Դրա համար ասոցիացիան Երևանի քաղաքապետարանի հետ ստեղծելու է էկոլոգիական խորհուրդ` «Երևանում ինչ հնարավոր է փրկելու համար»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն