Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Օրվա Կարևոր Լուրեր

Չեխ լրագրողը բացահայտում է Խոջալուի կեղծիքը

Մարտ 10, 2010թ. 17:03

1111

Չեխ լրագրող Դանա Մազալովան այն եզակի մարդկանցից մեկն է, ով իր տեսածով փաստում է, որ Խոջալուի դեպքերի լուսանկարներն ու տեսաերիզները մոնտաժված կադրեր են, և այն ինչ ներկայացվում է ադրբեջանցիների կողմից ոչ մի կապ չունի ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի արած կադրերի հետ, ում անունն այսօր շահարկվում է։

Դանա Մազալովան նաև այն լրագրողն է, ով ժամանակին հարցազրույց է վարել Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբով հետ, որտեղ Մութալիբովը խոստովանել է, որ այսպես կոչված Խոջալուի, իսկ ավելի ճիշտ՝ Աղդամի մատույցներում տեղի ունեցած ադրբեջանցիների սպանդը, կազմակերպված էր ադրբեջանցիների ազգային ճակատի կողմից, և այն միտված էր իր դեմ։

Իսկ հիմա փաստերով. կամ այն, ինչ «Նովոստի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրին չեխ լրագրողը և ՀՀ նախագահի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն  Արա Սաղաթելյանը։

Դանան նախ սրտի ցավով խոսեց Չեխիայի Լիդիցա գյուղում 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած սպանդի մասին, որը իրականացրել էին գերմանացի նացիստները։ Սակայն նրա համար առավել ցավալի էր այն, որ

արդեն 2007թ. այդ գյուղը ադրբեջանցիների կողմից օգտագործվում էր որպես համեմատություն՝ «ներկայացնելու» համար Խոջալուում տեղի է ունեցածը. «Նրանք ներկայացնում են լուսանկարներ ու տեսաերզներ ու ասում, որ դրանք Չինգիզի արած կադրերն են։ Սակայն ես տեսել եմ այն, ինչ նկարահանել է Չինգիզը։ Նրա նկարահանումներում այդպիսի կադրեր չեն եղել։ Ադրբեջանցիների կողմից ցուցադրված կլիպներում միայն մի ակնթար, ինչպես լուսանկարի մի կադր, կա Չինգիզի նկարահանումներից մի պահ։ Միակ մարդը ես եմ, որ կարող եմ ասել, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Այն, ինչ տարածում են ադրբեջանցիները սուտ է, որովհետև ես տեսել եմ չմոնտաժված այն բոլոր նկարահանումը, որը կատարել էր ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսնաֆաևը, որը նմանատիպ միակ նկարահանումն է եղել»,- հայտարարեց Դանա Մազալովան։

Ինչպես փաստում է չեխ լրագրողը՝ իր տեսած կադրերում սպանված թուրք մցխեթինցիներ էին։ Կադրում անշարժ դիակներ էին, նրանց միջև միայն մի մարդ էր շարժվում, որը համազգեստով էր ու նա չէր զգուշանում իր գլխավերևում սավառնող ադրբեջանական ուղաթիռից։ Պարզ է, որ նա ադրբեջանցի էր։  Բացի այդ Մուստաֆաևի կադրերում բոլոր սպանվածները հագուստով էին։ Ներկայացված կադրերում նրանք մերկ էին, նրանց դիակներն այլանդակված էին. «Չինգիզն ինձ ասաց, որ ինքը վախենում է Բաքվում առանց զրահաբաճկոնի քայլել։ Երեկոյան ես նրա տանը տեսա այդ տեսանկարահանումները, իսկ հաջորդ օրը գնացի Մութալիբովի հետ հարցազրույցի։ Ես Մութալիբովին հարցրի. «Ի՞նչ եք դուք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որից անմիջապես հետո դուք պաշտոնանկ եղաք. իմ գործընկերների նկարահանած կադրերում ինչ որ մեկը սկզբում կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանային առաջ գնալ, հետո նրանց սպանել էին,  դա փետրվարի 29-ի նկարահումներ էին։ Մարտի 1-ի կադրերում այդ դիակները մերկ էին և խեղված…» Նա պատասխանեց. «Ինչպես պատմում են այն մարդիկ, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի ինձ պաշտոնանկ անելու համար առիթ լինի։ Ինչ որ ուժ գործել է նախագահի դեմ։ Ես չեմ կարծում, որ հայերը նման իրավիճակում թույլ կտային ադրբեջանցիներին նման ֆաշիստական գործողություններ նկարագրող փաստարկներ ձեռք բերել։ Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկը հետաքրքրված էր, որպեսզի այս կադրերը հետագայում ցուցադրվեին ու կապվեին իմ անձի հետ։ Ես հայտարարում եմ, որ դա ադրբեջական ընդդիմության մեղքն է։ Նրանք կարող են ասել, որ ես նրանց նման մեղք եմ ներկայացնում։ Որպեսզի մարդիկ հեռանան՝ հայերի կողմից այնուամենայնիվ միջանցք թողնված էր։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է կրակեին»։

ՀՀ նախագահի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը ցույց տվեց 1992թ. ապրիլի 2-ին լույս տեսած թերթի այդ համարը և այդ հարցազրույցը, որը  Մոսկվայի արխիվներում երկար փնտրտուքից հետո, գտել էին թերթի խմբագրությունում ։

Դանա Մազալովան մեկ անգամ ևս ընդգծեց, որ այն կադրերը, որ այսօր Ադրբեջանը ներկայացնում է որպես Չինգիզ Մուստաֆաևի կադրեր, դա նրա հետ կապ չունեցող կադրեր են։ Ի դեպ Չինգիզը Խոջալուի իրադարձություններից 6 ամիս անց Աղդամում մահացել է. կան ենթադրություններ, որ նրան սպանել են։

Մութալիբովի հետ չեխ լրարգողի հարցազրույցից հետո Ադրբեջանի իշխանությունները փոխանակ այդ ամենից համապատասխան մեկնաբանություններ անելու, մեղադրել են լրագրողին ու պարբերականը՝ Մութալիբովին նման հարց ուղղելու համար։ Դրանից հետո Դանան այլևս Ադրբեջան չի  գնացել։

Դանա Մազալովան չի ասում, թե ի՞նչ է տեղի ունեցել Խոջալուում, չեխ լրագրողը միայն պայտմում է այն, ինչն ինքն է տեսել։

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Օրվա Կարևոր Լուրեր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն