Ղարաբաղում բարեկարգման միամսյակ է հայտարարվում
Մարտ 13, 2010թ. 14:05
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` մարտի 20-ից մինչեւ ապրիլի 20-ը հանրապետությունում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ:
Հանրապետության նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի եւ համայնքների ղեկավարներին հանձնարարված է մշակել եւ իրականացնել կոնկրետ միջոցառումներ` կատարվելիք աշխատանքների բնագավառների եւ ծավալների որոշման, դրանց տեխնիկական, նյութական եւ կազմակերպական ապահովման հարցերի լուծման, ինչպես նաեւ քաղաքային եւ գյուղական համայնքների, բոլոր ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների, հիմնարկների եւ քաղաքացիների մասնակցության ապահովման ուղղությամբ:












