Համաձայնագիր` Գերմանիայի և Հայաստանի միջև
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Երևանում կստորագրեն Համաձայնագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև 2009 – 2010թթ. ֆինանսական համագործակցության մասին։
Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են 2009թ. ամռանը տեղի ունեցած միջկառավարական ակտիվ բանակցությունները, որոնք, ինչպես և Համաձայնագիրը, արտահայտությունն են երկու երկրների միջև ծավալված երկար տարիների սերտ և վստահելի համագործակցության։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը 2009-2010թթ. Կտրվածքով՝ երկկողմ ֆինանսական համագործակցության շրջանակում, հատկացնել մինչև 105,5 մլն եվրո։ Բացի այդ՝ մինչև 12 մլն եվրոյի չափով միջոցներ կհատկացվեն «Կովկասյան նախաձեռնության» շրջանակում տարածաշրջանային ծրագրերի իրագործման համար ։
Ֆինանսական համագործակցության 1995թ. մեկնարկից մինչ օրս Գերմանիան Հայաստանին է հատկացրել մոտ 220 մլն եվրո՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։
ArmAr.am












