Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ներսես Երիցյանը խորհուրդ է տալիս Գագիկ Ծառուկյանին

Մարտ 16, 2010թ. 11:00

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է, որ այն դեռևս չի ավարտվել և հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի:
Լրագրողի այն հարցապնդմանը, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամը և մտել զարգացման փուլ, Ծառուկյանը  պատասխանել է. «Ուրեմն ինքը տեղում չի եղել և չի տիրապետում ոչ երկրի էկոնոմիային ոչ էլ տնտեսական վիճակին»:

Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նշյալ արտահայտությանն ի պատասխան  ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին և նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության Նախագահն ու վարչապետը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն