Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան Ադրբեջանին դրդում է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության

Մարտ 16, 2010թ. 12:00

mailyanԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Թուրքիան կարող է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին, որպեսզի դուրս գա այն «անկյունից», որտեղ նրան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերով «սեղմել» է Արևմուտքը: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները վերջերս այդպիսի ակնարկներ արեցին:

Մասիս Մայիլյանն առաջարկում է ադրբեջանական ռազմական սպառնալիքը չեզոքացնելու երկու տարբերակ.

Առաջինը` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով հայկական կողմերին ռազմական տեխնիկայի անվճար տրամադրում.

Երկրորդը՝ «ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն ու «անվտանգության հովանոցներից» մեկի տակ գտնվելու հրավերը: «Այս տարբերակը պակաս ծախսատար է և չի հանգեցնի տարածաշրջանի հետագա ռազմականացմանը»:

Արցախցի փորձագետի կարծիքով, «նոր պատերազմի հետևանքները տարածաշրջանի համար բավականին ծանր կլինեն, սակայն Ադրբեջանը շատ ավելին կկորցնի»: «Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր նստել անվտանգ Բաքվում, անպատիժ որոշումներ կայացնել Ղարաբաղում ցանկացած բնակավայրի, այդ թվում նաև ԼՂՀ-ի մայրաքաղաքի վրա օդից գնդակոծություններ իրականացնելու մասին,– ասել է Մ.Մայիլյանը:– Հրադադարի տարիների ընթացքում հակամարտող կողմերը ձեռք բերեցին նոր հնարավորություններ, և պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանում անվտանգ վայրեր չեն լինի»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն