Երևանի քաղաքապետը մեկնում է Ստրասբուրգ
Մարտ 16, 2010թ. 13:40
Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 18-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, կոնգրեսի գլխավոր քարտուղար Վ. Սավիցկիի հրավերով ս/թ. մարտի 16-19-ը Ստրասբուրգ կմեկնի Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցելության ընթացքում Երևանի քաղաքապետը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդի, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ժան-Կլոդ Միգնոնի, Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միկալեֆի, Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիեսի հետ:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ելույթը <<Հարավային Կովկասում մայրաքաղաքների կարգավիճակը>> թեմայով:
ArmAr.am












