Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվայում կմասնակցի «Քառյակի» հանդիպմանը

Մարտ 16, 2010թ. 14:00

Մարտի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի ուղեկցությամբ երկօրյա այցով կմեկնի Մոսկվա։

Այնտեղ նա կմասնակցի «Քառյակի» հանդիպմանը, որը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, արտաքին հարաբերությունների հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի, «Քառյակի» ներկայացուցիչ Թոնի Բլեերի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում  հիմնականում կքննարկվի Մերձավոր Արևելքում խաղաղության ձեռքբերման ջանքերին ուղղված խնդիրներ։

Մոսկովյան այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն