Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Արման Մելիքյան.«Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը հղի է տարածքներ հանձնելու վտանգով»

Մարտ 16, 2010թ. 14:42

arman2«ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ չորդեգրեցին, եւ բանակցային գործընթացը շարունակվեց այն հունով, ինչը  նախորդ երկու նախագահների օրոք էր իրականացվում», -ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նա համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են Հայաստանի ու ԼՂՀ-ի պետական շահերին։

Մելիքյանը նկատում է, որ վերջին շրջանում մեր որոշ քաղաքական գործիչների կողմից հնչում են   բավականին «հետաքրքրական»  հայտարարություններ Շահումյանի, Մարտունու եւ Մարտակերտի, այսպես կոչված, օկուպացված շրջանների վերադարձի մասին: Մինչդեռ, ԼՂՀ նախկին արտգործնախարարի խոսքով, հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ ոչ ոք չի հիշում ադրբեջանահայ փախստականների մասին, և բոլոր կողմերն համառորեն շրջանառում են ադրբեջանամետ մոտեցումներն  այն մասին, թե   մինչեւ ադրբեջանցիները չվերադառնան Ղարաբաղ, վերջինիս կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է։

Օրեր առաջ ԵԱՀԿ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը  հայտարարություն էր հնչեցրել, թե բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունն աննպատակահարմար է: Անդրադառնալով արված հայտարարությանը, Արման Մելիքյանը նշեց.«Դա, գուցե, աննպատակահարմար է Լենմարկերի համար, բայց եթե գա մի օր, երբ Ղարաբաղը հայտնվի բանակցային սեղանի շուրջ, չի բացառվում՝ Հայաստանը ցանկանա, որ Ղարաբաղն ինքնակամ հանձնի տարածքները։ Բանակցությունների այս տրամաբանությամբ այլ կերպ հնարավոր չէ»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանն այժմ «բավական անօգնական վիճակում է»։ Նախկին պաշտոնյայի խոսքով, դրա մասին վկայում են նաեւ եվրոպացի գործիչների հաճախակի այցերը մեր երկիր, ինչն էլ խոսում գործադրվող ճնշումների մասին։

«Ղարաբաղյան հակամարտության լուծման տեսակետից խիստ կարեւոր են նաեւ ռուս-թուրքական սերտացող հարաբերությունները։ Նրա համոզմամբ, Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը «հղի է տարածքներ հանձնելու վտանգով, քանի որ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի կազմավորմանը զուգահեռ՝ ռուսները Ղարաբաղի հարցում, անշուշտ, հօգուտ Ադրբեջանի պետք է զիջումների գնան կամ զիջումներ պարտադրեն մեզ»։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն