ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է ՀՀ խորհրդարան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին:
Արամ Սաֆարյանը տիկին Զեհեին ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները և հետագա աշխատանքները` նշելով, որ առաջիկայում նախատեսվում է հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող խորհրդարանական երեք լսումներ կազմակերպել:
Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Զեհեն, համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ պատրաստակամ են աջակցելու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաև շնորհավորել է Արամ Սաֆարյանին՝ հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ հանձնաժողովի հետ փոխգործակցությունը շարունակական կլինի:
ArmAr.am












