Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք փորձագետն առաջարկում է առավելագույնս ուժեղացնել դիվանագիտական գրոհները հայկական բանաձևերի դեմ

Մարտ 16, 2010թ. 15:20

172e504f4af90c786312d320fb5a3481Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցները փորձում են տարբեր տեսանկյունից վերլուծել ու ներկայացնել իրավիճակը: Խնդրին անդրադարձել է նաև թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի հոդվածագիրը: Նա նկատում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն այլևս սպառել է իրեն: Ավելին, այն դարձել է վնասաբեր, քանի որ ոչ ճիշտ մարտավարության արդյունքում վատացել են Թուրքիայի հարաբեորւթյուններն այս ու այն դաշնակից կամ բարեկամ երկրների հետ: Հետևություն է արվում, որ հայկական բանաձևերի արշավին դիմագրավելու համար  Անկարան կարիք ունի նոր ռազմավարության մշակման:

Եվ ահա, իբրև նոր  ռազմավարություն թուրք փորձագետն առաջարկում է ոչ թե դեսպաններին հետ կանչել, այլ առավելագույնս ուժեղացնել դիվանագիտական գրոհները.«Պետք է մնալ տեղերում ու շարունակել ճնշում գործադրել», նկատում է թուրք լփորձագետը: :

«Հայկական Բանաձևերի ընդունման դեմ պայքարում կարիք կա ներգրավել նաև ընդդիմադիր ուժերին, գործարար հատվածներին, հասարակության տարբեր շերտերին: Պետք է օգտագործել թուրքական սփյուռքի ներուժը, թուրքական կազմակերպությունները թող կապ հաստատեն հայկական սփյուռքի հետ: Թուրքիայի հասարակական կազմակերպություններն էլ իրենց հերթին թող շփվեն Հայաստանի նույնանման կազմակերպությունների հետ»:  «Millliyet»-ի հոդվածագիրը համոզված է, որ այդ կերպ միայն  հնարավոր կլինի կանխել Թուրքիայի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակի սրացումն ու դաշնակից պետությունների հետ Անկարայի հարաբերությունների հետագա վատթարացումը:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն