Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ դիտարկումը

Մարտ 16, 2010թ. 16:57

mushka-150x139Մարտի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:

Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ:

Ավելի վաղ ղարաբաղյան կողմը երեք անգամ  պնդել է, որ դիտարկումն իրականացվի շփման գծի հենց այս հատվածում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից տեղի են ունեցել զինադադարի ռեժիմի բազմակի կոպիտ խախտումներ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն