Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի անվանի գործիչների հետ

Մարտ 16, 2010թ. 17:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրականության եւ սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության եւ սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան–Արցախ–Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:Այս մասին ArmAr.am-ին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վորչությունից:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն