Հետ կանչված Թուրքիայի դեսպանը շուտով կվերադառնա Ստոկհոլմ
Մարտ 17, 2010թ. 10:40
Թուրքական «Զաման» (Zaman) թերթը տեղեկացնում է, որ Անկարան պատրաստվում է Ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով Շվեդիայից հետ կանչած իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին, կարճ ժամանակ անց դարձյալ գործուղել Ստոկհոլմ:
Թերթը նշում է, որ դրան է նպաստել Շվեդիայի դեսպան Ֆրեդերիկ Ռեինֆելդի հայտարարությունն այն մասին, որ շվեդական կառավարությունը հայտնել է խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ իր դժգոհությունը և Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնալու ցանկությունը:
ArmAr.am












