Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Էրդողանը վախեցած է հայկական Սփյուռքի ազդեցությունից

Մարտ 17, 2010թ. 12:40

TURKEY POLITICSԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Անգլիայում գտնված ժամանակ հայաստանամետ երկրներին այսպիսի խորհուրդ է տվել` հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Սրանով իսկ հարթական անգամ ապացուցելով, թե որքան է Թուրքիան սարսափում  Ցեղասպանությունից մազապուրծ եղած  հայության` աշխարհով մեկ սփռված ժառանգներից

Ի դեպ, Էրդողանը նաև սպառնացել է  Հայաստանին`   հայկական բանաձևերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից վտարել, իր ձևակերպմամբ,  «անօրինական ապրող և աշխատող 100 հազար հայաստանցիներին»:

Էրդողանը չի մոռացել նաև կոչ անել Մինսկի խմբի համանախագահներին՝ լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ այդ դեպքում Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչ մի խնդիր չի մնա:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն